Ռուզան. «Դելոն անակնկալի բերեց բոլորիս». bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուզան. «Դելոն անակնկալի բերեց բոլորիս». bravo.am

Հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանը կնոջ և ութ ամսական որդու` Նարեկ-Քրիստոյի հետ այս օրերին Երևանում է: BRAVO.am-ի զրույցից պարզ է դարձել, թե ինչու է Դելոն ստիպված եղել ավելի ուշ միանալ հայրենիք ժամանած ընտանիքին:

Աշխույժ է

Չէի պատկերացնում, որ կարող եմ անսահման սիրել մեկին, որքան որդուս եմ սիրում: Հղիության ամիսներին շատ եմ խոսել նրա հետ, հիմա էլ ամեն օր զրուցում ենք, և նա իր սիրուն աչուկներով ուշադիր նայում, լսում և հասկանում է ինձ: Մարդամոտ, աշխույժ, հարմարավետություն սիրող երեխա է: Առայժմ մեր ամենասիրելի զբաղմունքը միասին մուլտֆիլմեր դիտելն է: Առջևում մեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում:

 

Հայաստան գալու շարժառիթը

Որոշեցինք գալ Հայաստան Դելոյի մայրիկի տարեդարձի առթիվ: Ամենամեծ նվերը, որ կարող էինք անել նրան, կարծում եմ, թոռնիկի ներկայությունն էր: Երևան եկանք, որպեսզի մեր հարազատներն առաջին անգամ տեսնեն իրենց ընտանիքի նոր անդամին: Գալուց մեկ շաբաթ անց որդիս առաջին ատամը ծակեց:

Դելոյի տարեդարձի ու անակնկալ այցի մասին

Այստեղ օրերս նշում էինք ամուսնուս տարեդարձը, երբ նա տուն մտավ` անակնկալի բերելով բոլորիս: Փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով Դելոն մեզ հետ չէր ուղևորվել Հայաստան: Հաջորդ օրը, երբ շատերն իմացան նրա գալու մասին, հավաքվեցին, և իսկական քեֆ կազմակերպեցինք:

Ամբողջությամբ՝ bravo.am