Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է դայակի, ով կասկածվում է երեք միլիոն ռուբլի գողանալու մեջ: ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտարարել է, որ կասկածյալը վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատել է որպես դայակ մոսկովյան ընտանիքներից մեկում:
«Օգտվելով տանտերերի վստահությունից՝ կինը բնակարանից գողացել է դրամական միջոցները՝ երեք միլիոնի չափով և դիմել փախուստի»,- նշել է Վոլկը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 4-րդ մասի 158 հոդվածով՝ գողություն:
Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալը 30-ամյա միջինասիացի է, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: