asekose.am-ը տեղեկացնում է, որ երգիչ Մհերը գաղտնի նշանադրվել է: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Մհերի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր: Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը, մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց լուրը:
«Այո, Մհերը նշանդրվել է երեկ: Արարողությունը եղել է նեղ շրջանակներում, որին ներկա են եղել միայն ամենամոտ մարդիկ»,- ասաց Գեորգին:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ երգչի ընտրյալը արվեստի բնագավառից չէ. նա մասնագիտությամբ մանկավարժ է:
Մեր այն հարցին` ինչու՞ է Մհերն այդ ամենը գաղտնի պահել հանրությունից, Գեորգին նշեց, որ երգիչն իր անձնական կյանքը չհանրայնացնելու իրավունք ունի: