Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ խախտել է այդ երկրի համար ավանդական համարվող «դրես կոդն» ու հանրությանն առանց գլխաշորի ներկայացել: Ինչպես նշում է The Telegraph-ը, 47-ամյա տիկինը հետևել է Արևմուտքը ներկայացնող այլ ազդեցիկ կանանց օրինակին, որոնք Սաուդյան Արաբիայում հրաժարվել են գլխաշոր կրել:
Այս համատեքստում կարելի է նշել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: