Պերֆեկցիոնիստ Կույսերի հետ սիրո հարցում ոչ միշտ է հեշտ։ Բայց եթե պատրաստ եք մեծ զգացմունքի, նա կլինի ամենանվիրված և սիրող զուգընկերը։ Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ 10 հատկանիշ։
Կույսերը զգացմունքային են
Կույսերը վերահսկում են սեփական զգացմունքները, քանի որ գիտեն, որ չափազանց զգացմունքային են և չեն ցանկանում չափազանց սուր արձագանքել։ Հաճախ կարող է պատահել, որ այն ժամանակ, երբ վերջապես հասկանաք, որ Կույսին որևէ բան անհանգստացնում է, նրանք արդեն «կպայթեն»։ Նրանց թույլ տվեք արտահայտել իրենց զգացմունքները և մի հարձակվեք նրանց վրա, երբ նրանք դուրս են գալիս ափերից։ Նրանք լսված լինելու կարիք ունեն, և հենց հասնեն դրան, կարող են հանգստանալ։
Ասեք այն, ինչ նկատի ունեք, և նկատի ունեցեք այն, ինչ ասում եք
Կույսերը տանել չեն կարողանում խաղեր, նրանք չեն սիրում գլխի ընկնել և ենթադրություններ անել։ Մտքերի խաղերն ու զգացմունքները լռության մատնելը Կույսերը ժամանակի և էներգիայի անիմաստ կորուստ են համարում։ Կույսի կողմից ընդունվելու և հասկացված լինելու բանալին բաց շփումն է։ Միայն հիշեք, որ Կույսերը զգացմունքային են։
Կարգապահությունն ու մաքրությունը նրանց ուղեկիցներն են
Կույսերը սիրում են կարգապահություն և մաքրություն։ Նրանք տանել չեն կարողանում քաոսը։
Խրախուսեք նրանց, քանի որ Կույսերն իրենք դա չեն անի
Կույսերը հոգ են տանում մարդկանց նկատմամբ և սիրում են իրենց պետքական զգալ, բայց հաճախ մոռանում են իրենց մասին։ Օգնեք նրանց ստանալ և տալ։
Խորաթափանց են և լավ ինտուիցիա ունեն
Միշտ ասեք ճշմարտությունը և անկեղծ եղեք։ Կույսերը կարող են հեշտությամբ բացահայտել ստախոսներին։ Այդ պատճառով հարկավոր չէ անազնիվ կամ կեղծ լինել։ Կույսերը գնահատում են վստահությունն ու ազնվությունը, նույնիսկ, եթե ձեր անկեղծությունը ցավ է պատճառում։ Կույսերը կարեկցող են, իրենց դռները բացում են բոլորի առաջ։
Նվիրված են, իրենց ամբողջությամբ նվիրում են մտերիմներին
Միևնույն ժամանակ, կույսերը թույլ չեն տա օգտագործել իրենց։ Երբ նրանք հասկանան, որ չեն ստանում այն, ինչ իրենք են տալիս, արագ ցույց կտան իրենց կյանքից դուրս գալու ճանապարհը։
Շատ են աշխատում
Բնավորության գծերից մեկը, որով Կույսերը հպարտանում են, նրանց աշխատանքային էթիկան է։ Նրանք ջանասիրաբար աշխատում են, ընդ որում, բոլոր առումներով՝ կարիերա, հարաբերություններ, ինքնազարգացում։
Սիրում են անձնական տարածությունը
Կույսերը շփվող են, սիրում են ժամանակ անցկացնել մարդկանց հետ, բայց նրանք միևնույն ժամանակ՝ շատ անկախ են, սիրում են ամեն ինչ սեփական ուժերով անել։ Նրանց հարկավոր է իրենց և ձեր համար ժամանակի հավասարակշռություն։ Հենց Կույսերը զգան, որ իրենց հոգեբանորեն խեղդում են, կհեռանան։ Սեփական գործերով զբաղվելու ազատություն տվեք Կույսերին, և նրանք կհարգեն ձեզ դրա համար։
Ինքնաքննադատ են
Կենդանակերպի նշաններից որևէ մեկն այդքան քննադատական մոտեցում չունի սեփական անձի նկատմամբ, ինչպես Կույսը։ Նրանց չափանիշերը բավական բարձր են։ Կույսերին հարկավոր են սիրող մարդիկ, որպեսզի հիշեցնեն նրանց, որ որևէ մեկն իդեալական չէ։
Կույսերը «կույս» չեն
Թույլ մի տվեք, որ Կույսերը ձեզ մոլորության մեջ գցեն։ Նրանք սեքսուալ և կրքոտ մարդիկ են։ Սեքսուալությունը շատ կարևոր է Կույսերի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը