ՀՀ բանկային համակարգի հաճախորդների քանակը 2017 թվականի մարտին կազմել է 2 մլն 421 հազար 181 անձ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմում էր 2 մլն 377 հազար 165: Մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ի հաճախորդների թիվն ավելացել է 44 հազար 16-ով:
Այս տարվա մարտին հաճախորդների շրջանում շուրջ 43 հազարով ավելացել է ֆիզիկական անձանց թիվը` կազմելով 2 մլն 343 հազար 225: Իրավաբանական անձանց թիվը 2017 թվականի մարտին կազմել է 77 հազար 956, նախորդ տարվա մարտի համեմատ նրանց թիվն ավելացել է շուրջ հազարով:
Միևնույն ժամանակ, ՀՀ բանկերի վարկային հաշիվների քանակը կազմել է 857 հազար 530` նվազելով 32 հազար 106-ով:
Ժամկետային ավանդային հաշիվների քանակը 2017-ի մարտին կազմել է 194 հազար 216: Մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 4 հազար 573-ով: