Daily Mail-ի փոխանցմամբ, այսօր Պիպա Միդլթոնը՝ Քեյթ Միդլթոնի քույրն ամուսնացել է միլիարդատեր Ջեյմս Մեթյուսի հետ: Հարսնացուն կրել է Բրիտանական նորաձևության տան մոդելավորող Ջայզա Դիկոնայի ստեղծած հագուստը:
Պիպա Միդլթոնի հարսանեկան զգեստը նման է եղել այն զգեստին, որը ժամանակին կրել էր Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը: Սուրբ Մարկի եկեղեցի հարսնացուին ուղեկցել է հայրը:
Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի 3-ամյա որդին Ջորջը և 2 տարեկան Շարլոտը ուղեկցել են հարսնացուին դեպի խորան: 33-ամյա Միդլթոնի և Eden Rock Capital Management ֆինանսական կազմակերպության 41-ամյա հիմնադիր և գլխավոր տնօրեն Մեթյուսի ամուսնությունը համարվել է տարվա ամենակարևոր իրադարձությունը: