Հոկեյի ԱԱ. Եզրափակչում միմյանց կհանդիպեն Կանադայի և Շվեդիայի ընտրանիները
Advertisement 1000 x 90

Հոկեյի ԱԱ. Եզրափակչում միմյանց կհանդիպեն Կանադայի և Շվեդիայի ընտրանիները

Հոկեյի 2017 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի շրջանակում Շվեդիան հաղթեց Ֆինլանդիային 4:1 հաշվով:

Այսպիսով, այսօր` մայիսի 21-ին մրցաշարի եզրափակչում միմյանց կհանդիպեն Կանադայի և Շվեդիայի ընտրանիները:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղում Կանադան հաղթել էր Ռուսաստանին 4:2 հաշվով:

Հավելենք, որ երրորդ տեղի համար պայքարում Ռուսաստանը կմրցի Ֆինլանդիայի հետ