Բաքուն ապատեղեկատվություն է տարածում հայ-ուզբեկական հարաբերությունների մասին
Advertisement 1000 x 90

Բաքուն ապատեղեկատվություն է տարածում հայ-ուզբեկական հարաբերությունների մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան հրապարակումը:

Հունիսի 7-ից «Ուզբեկիստոն հավո յուլլարի» ուզբեկական ազգային ավիափոխադրողի կողմից իրականացվելիք Երևան-Տաշքենդ ավիաչվերթը, որքան կարելի է կռահել ադրբեջանական մամուլն ընթերցելիս,մեծ դժգոհություն է առաջացրել Բաքվում, ով ջանքեր չի խնայում, որ մեկուսացնի Հայաստանին և հատկապես խափանի Հայաստանի և մահմեդական երկրների միջև հարաբերությունները… Վերջին ցանկությունը իրականացնելու նպատակով ապշերոնյան բռնապետը նույնիսկ հատուկ կոչով էր դիմել մահմեդական երկրներին և Արցախյան հիմնահարցը ներկայացրել էր որպես կրոնական պատերազմ քրիստոնյա Հայստանի ըննդեմ մահմեդական Ադրբեջանի և կոչ էր արել մահմեդական երկրներին խզել կապերը Երևանի հետ…

Սակայն, որքան հասկանալի է,այդ կոչից հետո ՀՀ նախագահի այցը Քաթար, իսկ հիմա էլ Հայաստանի և Ուզբեկստանի միջև վերականգնվող ավիաչվերթն ապացուցում են,որ Իլհամ Ալիևի կոչը իր «մահմեդական եղբայրներին» անտեսվել է վերջիններիս կողմից…  Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը, արդեն որերրորդ անգամ անդրադառնալիս հայ-ուզբեկական հարաբերություններին հատուկ նշում է, որ Տաշքենդը այն եզակի երկրներից է,ով դատապարտել է հայերի ագրեսիան Ադրբեջանի դեմ և այդ հանգամանքից ելնելով էլ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Երևանի հետ…

Հիշեցնեմ,որ այս հիմարությունը մի անգամ արտաբերել էր նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Աբբասովը… Սա տարրական ապատեղեկատվություն է…

Հայաստանը և Ուզբեկստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1995 թ. հոկտեմբերի 27-ին… Հայաստանի և Ուզբեկստանի միջև Իսլամ Քարիմովի կառավարման տարիներին ստորագրվել են հինգ համաձայնագիր և երկու արձանագրություն… 2016 թ-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որով Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի…

Իսկ արդեն ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևի օրոք հայ-ուզբեկական հարաբերությունները բավական ակտիվացել են… 2017 թ-ի ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ՝ Աբդուլազիզ Կամիլովի հետ… Է.Նալբանդյանն ու Ա.Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ…Որքան կարելի է կռահել այդ այցի «առաջին պտուղը» Երևան-Տաքշենդ ուղիղ չվերթ է, որն այսքան նյարդայնացրել է Բաքվին…

Միջինասիական հանրապետություններից Բաքուն հատուկ ուշադրություն է դարձնում Ուզբեկստանին… Պատճառները տարբեր են… Բայց կարևոր պատճառներից մեկը՝ բավականին մեծ և հարուստ հայկակական համայնքն է այդ երկրում, որի թիվը,ըստ տարբեր տվյալների կազմում է 50-100 հազար… Բաքուն ահռելի մեծ ռեսուրներ է ներդրել սրելու հայերի և տեղացիների հարաբերությունները… Իլհամ Ալիևի հովանավորությամբ և պատվերով Շուհրատ Սալամով ոմն մեկը, ով իրեն պատմաբան է ներկայացնում, գիրք էր գրել Ուզբեկստանում հայ դաշնակցանակնների վայրագությունների ամսին, որի համար Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը սույն ստահակի դեմ քրեական գործ է հարուցել՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու հոդվածով…

Հ.Գ.Պաշտոնական Երևանն այսուհետ էլ ավելի մեծ տեղ և ժամանակն պետք է հատկացնի Հայաստանի և մահմեդական երկրների միջև սերտ հարաբերություններ հաստատելուն որը մեծ ցավ է տապճառում Ադրբեջանի բռնապետին…



Նման նյութեր