Սեպտեմբերի 14-ին Բոստոնում կայացած համերգի ընթացքում երգչուհի Ադելը հիշել է երգչուհի Էմմի Ուայնհաուսին, այն, թե ինչ կլիներ նրա 33-րդ տարեդարձին։ Eoline.com.uk կայքը գրում է, որ երգչուհին մասնավորապես նշել է, որ նրան կտեսներ հեռուստացույցով կամ ամսագրի շապիկին՝ վարդագույն կիթառով, և հավելել է. «Նրա պատճառով եմ ես կիթառ վերցրել ձեռքս, և նրա պատճառով եմ ես գրել իմ երգերը»: Նա նշել է, որ, եթե այդ ամենը Ուայնհաուսի համար չլիներ, ինքը չի հավատում, որ կլիներ այնտեղ, որտեղ հիմա է։ «Իմ կարիերայի 90 տոկոսի համար նրան եմ պարտական»,- ասել է 28-ամյա Ադելը։
Բացատրելով, թե ինչպես է Էմմի Ուայնհաուսի առաջին ալբոմը փոխել իր կյանքը՝ Ադելը նշել է. «Ես այնքան էի սիրահարված նրան, ես երջանիկ եմ այն երգերով, որոնք նա թողել է, որովհետև դրանք բոլորն էլ հրաշալի են, բայց ես ամեն օր ուզում եմ նոր երգ լսել նրանից։ Այսօր ես այս երգն ուզում եմ Էմմի Ուայնհաուսին նվիրել»։