Ռեփեր Drake-ը դարձել է Billboard հանդեսի մրցանակների ռեկորդակիրը
Advertisement 1000 x 90

Ռեփեր Drake-ը դարձել է Billboard հանդեսի մրցանակների ռեկորդակիրը

Կանադացի երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Drake-ը դարձել է Billboard Music Awards երաժշտական մրցանակի պարգևատրման արարողության հաղթահերոսը՝ ստանալով ռեկորդային 13 պարգև: Դրա հետ մեկտեղ 30-ամյա ռեփերին հաջողվել է հաղթող դառնալ ամենագլխավոր՝ «Լավագույն արտիստ» կատեգորիայում՝ հաղթելով այնպիսի փորձառու մրցակիցների, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն և Ջասթին Բիբերը:

Billboard հանդեսի մրցանակի դափնեկիրները հայտարարվել են մայիսի 21-ի երեկոյան Լաս-Վեգասում (Նևադայի նահանգ) տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում:

Drake-ն հաղթող է դարձել երաժշտական մրցանակի բոլոր ամենահեղինակավոր կատեգորիաներում. նա ճանաչվել է Լավագույն երգիչ», «Billboard 200-ի լավագույն արտիստ» և «Billboard 100-ի լավագույն կատարող»: Բացի այդ, կանադացի կատարողը դարձել է տարվա «Լավագույն ռեփերը», իսկ նրա չորրորդ ալբոմը՝ View-ը, որը թողարկվել է 2016 թվականին և տասը շաբաթվա ընթացքում գլխավորել առավել մեծ ժողովրդականություն վայելող հարյուր երգերի վարկանիշը, հայտարարվել է «Ռեփ ոճի լավագույն ալբոմ»:

«Տարվա լավագույն երգչուհին» ճանաչվել է ամերիկուհի Բեյոնսեն, որին հաջողվել է այս տարի ստանալ Billboard հանդեսի հինգ պարգևներ, հիմնականում շնորհիվ հյուրախաղային մեծ շրջագայության (The Formation World Tour): Նույնքան պարգև էլ ամերիկյան Twenty One Pilots դուետի հաշվին է: Այս կոլեկտիվը դարձել է տարվա «Ամենամեծ ժողովրդականություն վայելող խումբը», ինչպես նաև հաղթել է «Ռոք ոճի լավագույն երգը» կատեգորիայում՝ «Heathens» սինգլի համար:

Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբեռլեյքը մրցանակի դափնեկիր է հայտարարվել «Ամենավաճառվող երգը» կատեգորիայում՝ «Can’t Stop The Feeling!» կոմպոզիցիայի համար: Նա նաև հաղթել է «Լավագույն երգը ռադիոյի համար» անվանակարգում:

Metallica ամերիկյան կոլեկտիվը Billboard հանդեսի մրցանակն ստացել է «Լավագույն ռոք-ալբոմ» անվանակարգում: Դեռ 1981 թվականին ստեղծված խումբը կրկին Billboard-ի մրցանակի դափնեկիր է դարձել 20 տարի անց: Հանդեսի նախորդ պարգևը երաժիշտներին հանձնվել էր տակավին 1999 թվականին: Խմբի ներկայիս՝ վերջին ալբոմը՝ «Hardwired…To Self Destruct» անվանմամբ, թողարկվել Է անցյալ տարվա աշնանը, և նոյեմբերի 18-ին ալբոմն առաջին անգամ առաջատարի հորիզոնականում Է հայտնվել երկու հարյուր առավել մեծ ժողովրդավակություն վայելող երգերի վարկանիշում:

24-ամյա բրիտանացի երգիչ Մալիք Զեյնը, որը հայտնի է Zayn բեմական անունով, մրցանակ է ստացել որպես «Լավագույն նոր կատարող»: 2016 թվականի մարտին տեղի ունեցավ նրա Mind of Mine դեբյուտային ալբոմի ռելիզը: Այս սկավառակի գլխավոր երգը՝ Pillowtalk-ը, արագորեն առաջին հորիզոնականներն զբաղեցրեց աշխարհի մի քանի երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Կանադայի հիթ-շքերթներում: