Մուրացկան երեխան մոտեցավ մեքենային, որ փող խնդրի. ներս նայելով, նա սկսեց հեկեկալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մուրացկան երեխան մոտեցավ մեքենային, որ փող խնդրի. ներս նայելով, նա սկսեց հեկեկալ

Այս պատմությունը տեղի է ունեցել Նայրոբիում, Քենիա: Անօթևան դեռահասը՝ Ջոն Տուոն, ինչպես և շատ երեխաներ, որոնք ապրում են այդ աղքատ երկրում, իրենց օրն անց են կացնում փող մուրալով: Նրան հաճախ են ստորացրել, համարելով գող, առանց մտածելու, որ անգամ սոցիալական այդքան ցածր կարգավիճակ ունեցող մարդը կարող է «ոսկե» սիրտ ունենալ:

Մի անգամ, նա մոտենում է խցանման մեջ կանգնած մեքենաներից մեկին, ձեռքը մեկնում, որ փող մուրա: Պատուհանից նա տեսնում է մի կնոջ, որը թոքերի հիվանդություն է ունենում՝ Գլեդիս Կամանդեին: Փոքրիկը հարցնում է, թե այդ ինչ սարքեր են նրան ամրացված: Կինը պատմում է, որ այդ սարքերի միջոցով նա շնչում է, որ ապրի: Տղան սկսում է հեկեկալով լաց լինել: Երեխան հասկանում է, որ իր կյանքը շատ ավելի նախընտրելի է, քան այդ կնոջինը: Նա անմիջապես դատարկում է գրպանի պարունակությունը, որ օգնի կնոջը: Տեսարանը նկատում է պատահական անցորդը, ով տեսնում է, թե ինչպես է տղան լալիս և խնդրում Աստծուն, որ օգնի Գլեդիսին:

Նկարները և տեսագրությունը հայտնվում են համացանցում: Բոլորսը սկսում են օգնել Գլեդիսին, որ նա կարողանա բուժվել Հնդկաստանում: Օգնության ձեռք մեկնած մարդկանց հանգանակությունը կազմում է 30 000 ԱՄՆ դոլար:

Բայց սա միակ լավ լուրը չէ: Գլեդիսը Ջոնին հեռացնում է փողոցային կյանքից: Նրանք պայմանավորվում են, որ տղան պետք է դպրոց հաճախի: Ջոնը Գլեդիսին համարում է իր նոր մայրը:

Այս փոքրիկ անօթևանի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կյանքում կարևորը փողը չէ, հարստությունը չէ, կարգավիճակը չէ, այլ՝ փոխադարձ սերը, հարգանքը և փոխօգնությունը:

marketium.ru

 



Նման նյութեր