Մելանյա Թրամփի ոճային կերպարները՝ Սաուդյան Արաբիայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփի ոճային կերպարները՝ Սաուդյան Արաբիայում

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ուղեկցում է ամուսնուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին, իրենց առաջին համատեղ նախագահական շրջագայության ընթացքում:

Զույգի առաջին կանգառը եղել է Սաուդյան Արաբիան, որտեղ առաջին տիկինը, անտեսելով տեղի խիստ պահպանողական «դրես կոդը», ներկայացել է առանց գլխաշորի: Այդուհանդերձ՝ 47-ամյա տիկին Թրամփը ծածկել է անթերի մարմնի բարեմասնությունները՝ մուսուլմանական երկրում գտնվելու ժամանակ կրելով մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստներ:

Ժամանումից հետո՝ երեկոյան կազմակերպված միջոցառմանը Մելանյա Թրամփը կրել է մուգ մանուշակագույն երկարափեշ զգեստ՝ այն լրացնելով սպիտակ ոսկուց մանյակով:

ԱՄՆ առաջին տիկինն այցելել Է Ռիադում Ամերիկյան միջազգային դպրոց, որտեղ կրել է խակի գույնի ծնկից զգեստ՝ ցուցադրելով սլացիկ սրունքները:

Թագավոր Աբդուլազիզի անվան համաժողովների կենտրոնում քաղաքական գագաթնաժողովի համար Մելանյա Թրամփը նախապատվությունը տվել է սև ու սպիտակ էլեգանտ կոստյումին, որում ոչ պակաս հմայիչ տեսք է ունեցել:

wnews.am