Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի երկու անչափահաս երեխաների հայտարարագրված եկամուտները 2016-ին աճել են 50 անգամ: Դա երևում է 2015 և 2016-ի հայտարարագրերի համեմատությունից:
Կադիրովն ունի 12 անչափահաս երեխա: Համաձայն հայտարարագրերի նրանցից երկուսի եկամուտները 2015-ին կազմել են 200 000-ական ռուբլի: Մյուս տարի այդ թիվը 10 միլիոն էր… Եկամուտների աղբյուրները նշված չեն:
Ինքը՝ Կադիրովը 2016-ին աշխատել է 11.5 միլիոն ռուբլի: Իսկ 2015-ին նրա եկամուտը եղել է 6 միլիոն:
meduza.io