FEAS ասամբլեա. Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան. finport.am
Advertisement 1000 x 90

FEAS ասամբլեա. Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան. finport.am

2017թ. մայիսի 16-ին, Թեհրան քաղաքում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ժամանակ, գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխելու վերաբերյալ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի      մամուլի ծառայությունից, ստանալով գլխավոր ասամբլեայի «կողմ» ձայների գերակշիռ մասը և առանց որևէ «դեմ» ձայնի առկայության՝ Հայաստանը դարձել է ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը ներկայացնող երկիր: Նշենք, որ 1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմանդրման պահից ի վեր ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում:

ԵՖԲՖ գլխամասային գրասենյակի տեղափոխմամբ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կաջակցի ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարմանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Վերջինիս թեկանածությունը հաստատվել է գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, որին սատարել է գործադիր խորհուրդը:

«Ստանձնելով ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարումը՝ մենք Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գործունեության նոր, բեկումնային դարաշրջանի սկիզբ ենք դնում: Մշտապես լինելով արևելյան և արևմտյան մշակույթների խաչաձևման կենտրոնում՝ Հայաստանը կնպաստի ֆեդերացիայի շրջանակներում գործող տարբեր քաղաքատնտեսական գաղափարախոսությունների փոխներգործությանը՝ նպաստելով ֆեդերացիայի զագացմանն ու հետագա աճին»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը (Երևանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի  ֆոդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ:

Նշենք, որ Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիան ստեղծվել է 1995 թ. մայիսի 15-ին՝ 12 հիմնադիր բորսաների կողմից: Հիմնադիր բորսաներն են եղել՝ Ամմանի ֆոնդային բորսան, Բրատիսլավայի ֆոնդային բորսան, Կենտոնական Ասիայի ֆոնդային բորսան (Ղազախստան), Բուլաղարիայի առաջին ֆոնդային բորսան, Ստամբուլի ֆոնդային բորսան, Կարաչի Ֆոնդային բորսան, Լյուբլյանայի Ֆոնդային բորսան, Պետական ապրանքահումքային բորսան (Թուրքմենստան), Թեհրանի ֆոնդային բորսա, Թել Ավիվ ֆոնդային բորսան, Երևանի ֆոնդային բորսան և Զագրեբի ֆոնդային բորսան:

Ասոցիացիայի նպատակն է աջակցել Եվրասիական տարածաշրջանի (Եվրոպա, Ասիա, միջերկրածովյան գոտի) կապիտալի շուկաների զարգացմանը, ինչպես նաև խթանել համագործակցությունը դրանց միջև: Ներկայումս ասոցիացիան ունի ավելի քան 40 անդամ, որոնց թվում են ֆոնդային բորսաներ, հետառևտրային ֆինանսական հաստատություններ, դիլերների ասոցիացիաներ և ռեգիոնալ ֆեդերացիաներ ավելի քան 30 երկրներից:

finport.am