esotericblog.ru կայքը ներկայացրել է կենդանակերպի նշանների ներկայացուցիչների գրավչության գաղտնիքները։
Խոյ
Այս նշանի ներկայացուցիչ կանայք կարող են ուշադրությունը գրավել իրենց կողմը։ Վառ հագուստ, նուրբ վարվելակերպ, ինքնավստահություն և սրամտություն… ինչպե՞ս կարող է այս կինը չհիացնել։
Ցուլ
Բնական գեղեցկության կողմնակից են։ Բնությունը նրանց շնորհել է գրավիչ արտաքին։ Տղամարդիկ րոպեական տարվում են դրանով։
Երկվորյակներ
Հանդես են գալիս տարբեր կերպարներում, ինչը հանգիստ չի տալիս տղամարդկանց։
Խեցգետին
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների գեղեցկությունը միանգամից աչքի չի զարնում։ Բայց երբ տղամարդն ավելի մոտիկից է ճանաչում նրան, այլևս չի ցանկանում բաժանվել։
Առյուծ
Իդեալական արտաքին չունեն, բայց անկրկնելի հմայքով են օժտված։ Ցանկացած իրավիճակում կարողանում են ճիշտ ներկայացնել իրենց։
Կույս
Լավ ծանոթ են նորաձևության կանոններին, հաշալի ճաշակ ունեն և խնամում են իրենց։
Կշեռք
Ի ծնե հրաշալի ճաշակ ունեն։ Առանձնանում են արտիստիզմով, ինչը նրանց հնարավորություն է տալիս լավագույնների շարքում մնալ։
Կարիճ
Սուր լեզու ունեն, վստահորեն քայլում են կյանքի ճանապարհով, կարող են պաշտպանել իրենց։ Սա դուր է գալիս տղամարդկանց՝ չնայած շատ Կարիճների մոտենալու համարձակություն չեն ունենում։
Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչները շատ խարիզմատիկ են։ Նրանց համար խելագարվում են բոլորը։ Նրանց թերությունն այն է, որ երբեմն ալարում են անհրաժեշտ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին։
Այծեղջյուր
Հաճախ առանձնանում են իրենց արտաքինով, ինչը չի խանգարում ստեղծել սեփական օրիգինալ ոճը։ Օժտված են խարիզմով և սրամտությամբ։
Ջրհոս
Վառ անհատականություններ են, ովքեր գրավիչ արտաքին ունեն և անսահման լավատեսություն։
Ձկներ
Ամենախորհրդավոր կանայք են։ Հենց այդ խորհրդավորությունը, սառնասրտությունը ձգում է հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Հանգիստ թվացող Ձկներն իրականում կրքոտ են և զգացմունքային։ Զուր չէ, որ նրանց համարում են կենդանակերպի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը