Իսպանիայի առաջնության 33-րդ չեմպիոնական տիտղոսը Մադրիդի Սիբելես հրապարակում տոնելիս՝ «Ռեալի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները չեն մոռացել նաև Ժերարդ Պիկեի մասին:
«Ռեալի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները վանկարկումներ են հնչեցրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հասցեին՝ բղավելով.
«Piqué, cabrón, saluda al campeón» («Պիկե, հիմար, ողջունիր չեմպիոնին»):
Հիշեցնենք՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն 2015 թվականին թրեբլ ձևակերպելուց հետո ծաղրել էր Ռոնալդուին՝ կրկնելով նրա «Calma, Calma» ժեստը: Այն պորտուգալացին սովորաբար ցույց է տալիս գոլ խփելուց հետո։
armsport.am