«Զվարթնոց» օդանավակայանում գտնված զարդերի տերը հայտնվել է և ներկայացել ոստիկանություն
Advertisement 1000 x 90

«Զվարթնոց» օդանավակայանում գտնված զարդերի տերը հայտնվել է և ներկայացել ոստիկանություն

«Զվարթնոց» օդանավակայանում գտնված զարդերով լի պայուսակի տերը հայտնվել է, դիմել ոստիկանությանը և հիմնավորել, որ գտնված զարդերը պատկանում են իրեն:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում մայիսի 17-ին օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել էր կնոջ սև գույնի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր:

ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատախան ասացին, որ պայուսակի տերը հենց նույն օրը՝ մայիսի 17-ին, ներկայացել է ոստիկանություն և ետ վերցրել զարդերը:

Մեր ճշտող հարցին, թե ինչպե՞ս են համոզվել, որ հենց նա է ոսկյա զարդերի տերը, ոստիկանությունից պատասխանեցին, որ հիմնավորվել է, տերը ապրանքները ճանաչել և վերցրել է դրանք:

armtimes.com