Բրիտանիան ցնցված է Մանչեսթրի «բարբարոսական ակտից». Եղիսաբեթ Բ
Advertisement 1000 x 90

Բրիտանիան ցնցված է Մանչեսթրի «բարբարոսական ակտից». Եղիսաբեթ Բ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հայտարարել է, որ բրիտանական ազգը ցնցված է Մանչեսթրում կատարված «բարբարոսական ակտի» հետևանքով  բազմաթիվ զոհերից, և ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և երկրի քաղաքացիներին:

«Ամբողջ ազգը ցնցահար վիճակում է անցած գիշեր Մանչեսթրում այդքան մարդկանց՝ չափահասների և երեխաների մահվան և վիրավորվելու պատճառով, որոնք համերգ էին գնացել»,- ասված է մամուլի համար նրա հայտարարության մեջ: Թագուհին «խորը ցավակցություն» է հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են ողբերգության հետևանքով, ում մերձավորները զոհվել են կամ վիրավորվել:

Եղիսաբեթ Բ-ն շնորհակալություն է հայտնել Մանչեսթրի բնակիչներին, որոնք համերաշխություն են հանդես բերել տուժածների, ոստիկանների, բժիշկների և փրկարարների հետ:

«Ես իմ հիացմունքն եմ հայտնում Մանչեսթրի բոլոր բնակիչներին, որոնք մարդկայնությամբ և զորակցությամբ  արձագանքեցին այդ բարբարոսական ակտին»,- հայտարարել է նա: Նախօրյակին քաղաքի բնակիչներն արյուն էին առաջարկում տուժածներին, տաքսիստները մարդկանց անվճար տեղափոխում էին տները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: