Վերջին օրերին համացանցը ողողված է երգիչ Մհերի նշանադրության լուրերով, որը կայացել է մայիսի 19-ին՝ Երևանում:
Թեև Մհերի ընտրյալի մասին քիչ տեղեկություններ են հայտնի, սակայն Life.panorama.am-ին հաջողվել է ճշտել, թե երբ է կայանալու սպասված հարսանիքն և այլ մանրամասներ:
Մեզ հետ զրույցում Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը հայտնեց.
«Արդեն վեց ամիս է, ինչ Մհերն ու Արմինեն միասին են, նրանք շատ սիրում են միմյանց ու երջանիկ են: Նշանադրությունը կայացել է մայիսի 19-ին, Արմինեի հայրական տանը՝ շատ նեղ միջավայրում: Ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու շատ մոտ հարազատները: Ի դեպ՝ Մհերի ծնողները հատուկ տղայի նշանադրության կապակցությամբ Մոսկվայից եկել են Հայաստան ու հայկական ավանդական արարողություններով գնացել աղջիկ ուզելու»:
Մեզ հետ զրույցում պրոդյուսերը բացահայտեց նաև հարսանիքի ամիսը.
«Հունիսին կկայանա Մհերի և Արմինեի հարսանիքը: Այս օրվան թե զույգը, թե նրանց հարազատները մեծ երջանկությամբ են սպասում: Օր ու վայր չեմ կարող նշել, միայն հավելեմ, որ հարսանիքը մեծամաշտաբ չի լինելու, ներկա կլինեն միայն շատ մոտ մարդիկ: Մհերն ու Արմինեն ավելի համեստ հավաքույթ են նախընտրում»,- ընդգծեց Գեորգի Հարությունյանը:
Ի դեպ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ծանոթացել Մհերն ու Արմինեն, և արդյոք վերջինս երգչի երկրպագուհիներից է եղել, պատասխանեց.
«Ոչ, Արմինեն Մհերի երկրպագուհիներից չի եղել: Նրանց ծանոթությունը պատահական է ստացվել: Արմինեն մանկավարժ է և երգարվեստից շատ հեռու է: Նա Մոսկվայից չէ, ինչպես շատերն են կարծում, ապրում է Հայաստանում և ունի երկու եղբայր: Թերևս այսքանը կարող եմ հայտնել Մհերի ընտրյալի մասին»: