Առաջատար գեղասահորդները հաղթեցին Հայաստանի առաջնությունում
Advertisement 1000 x 90

Առաջատար գեղասահորդները հաղթեցին Հայաստանի առաջնությունում

Ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցումային երկրորդ օրը գեղասահորդները հանդես եկան ազատ ծրագրով։ Մեծահասակների մրցույթի տղամարդկանց մենասահքում Հայաստանի չեմպիոն դարձավ Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը։

Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն էր և միակ զույգը։ Առաջնությանը ներկա էր Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:

Ցուցադրական ելույթով հանդես եկավ Վիկտորյա Ազրոյան/Ֆիլիպ Խարիսով պարային երկյակը։

armsport.am