Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել է հյուրախաղերը և վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ: Այդ մասին հայտնել է The New York Post թերթը:
Նրա տվյալներով՝ 23-ամյա երգչուհին հոգեբանորեն դատարկված է և «հուզականորեն կոտրված», մինչ այժմ ցնցահար վիճակում է պատահածից՝ հաշվի առնելով այն փաստը, որ զոհվածների մեծամասնությունը երիտասարդներ էին և իր երկրպագուները:
Մայիսի 25 և և 26-ին պետք է կայանային Արիանա Գրանդեի ելույթները Լոնդոնի The O2 Arena մարզդաշտում, ոը գտնվում է Գրինվիչի թերակղզու ժամանցային համալիրի կենտրոնում: Սակայն երգչուհին որոշում է ընդունել ընդհատել շրջագայությունը՝ ղեկավարվելով մեծ քանակությամբ հանդիսականների մասնակցությամբ հաջորդ համերգների անցկացման անվտանգության հարցերով, ինչպես նաև իր հոգեկան վիճակի պատճառով:
Ավելի վաղ Արիանա Գրանդեն ցավակցություն է հայտնել Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածներին՝ գրառում անելով Twitter-ում: «Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,- գրել է Գրանդեն:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: