Բրիտանական ընտանիքը տուն է կառուցել չորս օրում
Advertisement 1000 x 90

Բրիտանական ընտանիքը տուն է կառուցել չորս օրում

Մեծ Բրիտանիայի Բրիդփորտ քաղաքում ընտանիքը չորս օրում կարողացել է կառուցել տուն՝ վեց ննջարաններով: Մայիսի 22-­ին այս մասին գրել է The Independent­-ը:

Ռիչարդը, Նիկին և նրանց երկու երեխաները որոշել են Լոնդոնից տեղափոխվել Դորսեթի կոմսություն: Ընտանիքը չի կարողացել օկրուգում իր ճաշակով տուն գտնել և որոշել է համապատսխան տուն կառուցել ինքնուրույն:

Բրիտանացիները պլանավորել են օգտագործել էկոլոգիապես մաքուր նյութեր և ջանացել են գործն ավարտել կարճ ժամանակում՝ շատ փող չծախսելով: Տան հիմնակմախքի համար պանելները վաղօրոք պատրաստվել են Բավարիայում գտնվող ֆիրմայի կողմից:

Չորս օրում տարածքում տեղադրվել են երեք հարկերը և տանիքը: Տունը շրջապատված է անտառով, իսկ այգում ավազան կա:

Արդյունքում ընտանեկան զույգը տան վրա ծախսել է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,5 միլիոն դոլար):