Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում տեղի է ունեցել ժուռնալիստիկայի, գրականության և երաժշտության բնագավառում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը:
Ինչպես արարողության ժամանակ հայտարարել է մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Մայքլ Փրայդը, այս պարգևը «հիշեցում է ծառայում այն մասին, թե ինչ ուժ և ինչ ազդեցություն ունի խոսքը», իսկ The Washington Post թերթի լրագրող Յուջին Ռոբինսոնը, որն այս տարի այդ պաշտոնում փոխարինել է Փրայդին, ընդգծել է, որ «ժուռնալիստիկան կենսականորեն կարևոր դեր է խաղում հասարակության մեջ»: