Բժիշկները հիմնվել են այն հարցման տվյալների վրա, որը մի քանի տարի առաջ կատարվել է դիետիկ սննդի վերաբերյալ: Դրան մասնակցել է ավելի քան 55 հազար դանիացի: Հարցման մասնակիցներին, մասնավորապես, խնդրել են պատասխանել, թե նրանք որքան շոկոլադ են կանոնավորապես գործածում:
Այնուհետև գիտնականները տվյալները զուգադրել են գիտափորձին մասնակցողների հիվանդության պատմությունների հետ: Պարզվել է, որ այլ բաներով հանդերձ, ինչպես կաթնային, այնպես էլ մուգ շոկոլադի չափավոր գործածումը նվազեցնում է թրթռացող անռիթմության զարգացման հավանականությունը, որով միլիոնավոր մարդիկ են տառապում ամբողջ աշխարհում:
Այսպես, այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով 30 գրամ շոկոլադ են ուտում շաբաթական մեկ անգամ, հիվանդանալու վտանգը կրճատվում է 21 տոկոսով, մինչդեռ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական երկու – երեք նման չափաժին են ուտում՝ 23 տոկոսով, պարզել են հետազոտողները: