Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ հրապարակել է Մանչեսթրում ահաբեկչական գործողության հավանական կատարողի՝ Սալման Ռամադան Աբեդիի լուսանկարը: 22-ամյա ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչն այս լուսանկարում մոխրագույն կիսավերարկուով է և դեղին վերնաշապիկով:
Ինչպես մայիսի 23-ին հայտնել է Daily Telegraph թերթը, Աբեդին ծնվել է 1994 թվականին Մանչեսթրում և երրորդ երեխան էր լիբիացի փախստականների ընտանիքում, որոնք Մեծ Բրիտանիա էին ժամանել Մուամար Քադաֆիի ռեժիմից փրկվելու պատրվակով: Հրատարակության տեղեկատվության համաձայն, Աբեդիի ծնողներն իրենք ծնվել են Լիբիայում, և Մանչեսթրի հարավի Ֆալոուֆիլդի շրջան տեղափոխվելուց առաջ ապրել են Լոնդոնում: