Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանձնարարել է այցելության համար փակել Վեսթմինսթերյան պալատը Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է Բրիտանիայի խորհրդարանի կայքը:
«Բոլոր էքսկուրսիաները, միջոցառումները և հանդիսավոր ճաշկերույթներն անհապաղ կչեղարկվեն: Այս կարգադրությունն ուժի մեջ կմնա մինչև այն պահը, քանի դեռ չի փոխվի հանձնարարականը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքը բարձրացվել է մինչև կրիտիկական մակարդակ, ինչը նշանակում է ահաբեկչական գործողությունների կատարման անխուսափելի սպառնալիք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: