Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը իր աջակցությունն է հայտնել հոլանդական «Այաքս»-ին:
«Հաջողություն եմ մաղթում «Այաքս»-ին: Հույս ունեմ, խաղի արդյունքը կլինի նույնը, ինչը որ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում (Խմբ. 2012 թվականին Օզբիլիսը «Այաքս»-ի կազմում գոլ էր խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին)»,- իր Instagram-ի էջում գրել է Օզբիլիսը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: