Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման
Advertisement 1000 x 90

Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

Ֆուտբոլի Արգենտինայի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի գործով հրապարակվել է դատարանի որոշումը:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:

Մեղադրող կողմը Մեսսի և իր հոր` Խորխե Մեսսի համար պահանջում էր 3 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը պատիժը իջեցրել է մինչև 21 ամիս:

Իսպանիայի օրենքների համաձայն` տնտեսական բնույթի օրինազանցությունները չեն պատժվում իսկական ազատազրկման:

Մեսսին կվճարի միայն դատարանի կողմից նշանակված գումարը: