Փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել
Advertisement 1000 x 90

Փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել

Հայաստանի փաուերլիֆտինգի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 17-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում մասնակցել են մարզաձևի Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ մարզիկները մի քանի ռեկորդ են սահմանել և նվաճել տարբեր հարգի մեդալներ:

Հայաստանի հավաքականները հանդես են եկել երեք մրցաձևում` ուժային եռամարտ, սեղմում պառկած և ձգում վարժություններում:

Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հովհաննես Անտոնյանը (աշխարհի ռեկորդ), Կամո Բաղդասարյանը (աշխարհի ռեկորդ), Անդրանիկ Ասատրյանը (աշխարհի ռեկորդ), Հովհաննես Յազիչյանը (բացարձակ հաղթող սեղմում պառկած դիրքից 1-ին տեղ), Գոռ Խաչատրյանը (սեղմում պառկած դիրքից բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ), Սարգիս Ստամբուլցյանը (ուժային եռամարտում բացարձակ հաշվարկում 3-րդ տեղ), Էրիկ Լևոնյանը, Հակոբ Հակոբյանը, Վիլյամ Սարոյանը, Յուրի Մայիլյանը, Կարեն Առաքելյանը, Նվեր Ղարիբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դավիթ Ասոյանը, Հայկ Բարսամյանը: Արծաթե մեդալի են արժանացել Արարատ Լոռեցյանը և Գագիկ Սարոյանը:

Կանանց մրցաշարի ձգում վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Մանուկյանը (ձգում վարժությունում բացարձակ հաշվարկով 3-րդ տեղ):

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն Ուկրաինայի ընտրանուն:

armsport.am