«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ավագ որդին երկրպագում է «Տորինոյին»՝ թուրինյան ակումբի սկզբունքային մրցակցին:
Բոնուչիի տնային խաղերին նա հաճախում է կա՛մ «Տորինոյի» մարզաշապիկով, կա՛մ՝ չեզոք հագուստով:
Չեմպիոնական տոնախմբությունից առաջ Բոնուչին, ամեն դեպքում, կարողացել էր որդուն ստիպել կրել «Յուվենտուսի» մարզաշապիկը, բայց արդյունքում Լորենցոն պարգևատրման արարողության ժամանակ դաշտ է դուրս եկել արցունքն աչքերին:
Նշենք՝ Լորենցոն, ի տարբերություն իր կրտսեր եղբայր Մատեոյի, «Յուվենտուսի» անվանական մարզաշապիկ չունի:
Նշենք՝ պարգևատրման ժամանակ Բոնուչին խնդրել է ոսկե մեդալը հանձնել կրտսեր որդուն՝ Մատեոյին, որը վերջերս է ապաքինվել ծանր հիվանդությունից հետո.
armsport.am