Եվրոպայի լիգայի եզրափակչում Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի օգնությամբ 2:0 հաշվով հաղթելով Ամստերդամի «Այաքսին»՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ միայն նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, այլև վաստակեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Այս խաղում հրաշալի գոլի հեղինակ դարձավ հայ կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը Եվրոպա լիգայում դարձավ 6 գոլի հեղինակ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Հայ կիսապաշտպանը փլեյ-օֆֆում խփեց 5 գնդակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ մանչեսթերյան ակումբի կազմում ոչ մի ֆուտբոլիստ չի հասել նման նվաճման, և սա ռեկորդ էր անգլիական ակումբի համար:
Մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները պատմության ընթացքում չէին խփել 4 գոլից ավելի՝ եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆում:
1964/65 մրցաշրջանում Դեյվիդ Հերդը Inter-Cities Fairs Cup մրցաշարում դարձավ մանչեսթեցիների առաջին ֆուտբոլիստը, ով փլեյ-օֆֆում խփեց 4 գոլ: Դույաթ Յորկը (1998/1999) և Ռուդ Վան-Նիստելրոյը (2002/03) հասան նման նվաճման Չեմպիոնների լիգայում: Իսկ Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին գոլեր խփեցին եզրափակչում՝ դարձնելով իրենց գոլերի քանակը 4:
Սիրարփի Աղաբաբյան