
Երեկ eBay-ում հետաքրքիր լոտ էր հայտնվել՝ Ջեյմս Մեթյուսի և Պիպա Միդլթոնի հարսանիքի ժամանակ Արքայազն Հարրիի անհատական մենյուն: Հաղորդվում է, որ մենյուն՝ բնօրինակն է, տպագրված է ամուր թղթի վրա, իսկ Հարրի անունը ձեռագրով է գրված:
Մեկնարկային գինը՝ 499 ֆունտ ստերլինգ է: Բացի դրանից, վաճառքի են հանվել նաև Պիպայի և Ջեյմսի մենյուն, ինչպես նաև ապարանջան, որի առկայության դեպքում հարսանիքի հյուրերը կարող էին մուտք գործել Սուրբ Մարկոսի եկեղեցին՝ պսակին ներկա լինելու համար:
elle.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը