Ջասթին Թիմբրլեյքը՝ 50-ականների փրկարարի սեքսուալ լողազգեստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջասթին Թիմբրլեյքը՝ 50-ականների փրկարարի սեքսուալ լողազգեստով

35-ամյա երգիչ Ջասթին Թիմբրլեյքը կնկարահանվի Վուդի Ալենի հեղինակած ֆիլմում։ Ինչպես գրում է eonline.com.uk կայքը, հրապարակվել են որոշ լուսանկարներ՝ ֆիլմի նկարահանումների ընթացքից։ Նոր ֆիլմում երգիչը փրկարարի կերպար է մարմնավորելու։

Վուդի Ալենի ֆիլմի անվանումը դեռևս հայտնի չէ. չի հրապարակվում նաև ֆիլմի սյուժեն, ինչը Վուդի Ալենի ֆիլմերի դեպքում նորմա է։ Հայտնի է միայն, որ գործողությունները ծավալվում են 1950-ական թթ. Նյու Յորքում։

Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Քեյթ Ուինսլեթը։ Ֆիլմն էկրաններին կհայտնվի 2017թ.։

rs_790x1024-160916122810-634-justin-timberlake-woody-allen-3-kg-091616-1