Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մայիսի 25-ին ժամանել Է Մանչեսթր՝ այցելելու մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են վերջերս կատարված ահաբեկչական գործողության հետևանքով տուժածների կյանքի համար:
Royal Manchester Children՚s Hospital հիվանդանոցում գտնվում են 14 տուժած երեխաներ, նրանցից չորսն՝ օրհասական վիճակում են: Ընդամենը քաղաքի հիվանդանոցներում են գտնվում 64 տուժածներ:
Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքները հեռարձակում են կադրեր, որտեղ վառ կապույտ վերարկուով և նարնջագույն բոլորագլխարկով թագուհին, ողջունելով հիվանդանոցի ղեկավարությանը, մտնում Է շենք «շտապ օգնության» ընդունարանով: