Ինչո՞վ է զբաղվում Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայում. արդյո՞ք դերասանը վերադարձել է բնականոն կյանքին. asekose.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է զբաղվում Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայում. արդյո՞ք դերասանը վերադարձել է բնականոն կյանքին. asekose.am

Արդեն տևական ժամանակ է, ինչ  դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Ըստ տեղեկությունների` ազատ արձակումից անմիջապես հետո դերասանը մեկնել է արտերկիր, մասնավորապես` Ֆրանսիա, ուր երկար տարիներ բնակվում էր իր ընտանիքի հետ: Մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որի համաձայն` Վարդան Պետրոսյանն առնվազն մի քանի տարի չի վերադառնալու Հայաստան:

Asekose.am-ը զրուցել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Վերջինս նշեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ որևէ տեղեկություն չունի դերասանից:

«Չեմ խոսել Վարդանի հետ, որևէ տեղեկություն չեմ կարող փոխանցել: Միայն կհորդորեմ, որ այս շրջանում նրան հանգիստ թողնեն, որովհետև նման դեպքից հետո նրան հանգստություն է պետք: Անդրադարձները Վարդան Պետրոսյանի անձին հաճախ բացասական ալիք են առաջացնում»:

Նիկոլայ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել` արդյո՞ք  Վարդան Պետրոսյանին ինչ-որ չափով հաջողվել է հոգեպես վերականգնվել, թե՞ ոչ: Փաստաբանը միայն կարողացավ նշել, որ որոշ ժամանակ անց իր անձնական գործերով մեկնելու է Ֆրանսիա, որտեղ և կհանդիպի  դերասանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլայ Բաղդասարյանը Վարդան Պետրոսյանի` Ֆրանսիա մեկնելու վերաբերյալ ասել էր հետևյալը.

«Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից ու միանա իր ընտանիքին»:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

 



Նման նյութեր