Մարինա Գրեգը՝ Դուբայում տարեդարձը միայնակ նշելու և կարևոր ցանկությունների մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մարինա Գրեգը՝ Դուբայում տարեդարձը միայնակ նշելու և կարևոր ցանկությունների մասին. life.panorama.am

Այս օրերին Մարինա Գրեգը Արաբական Միացյալ Էմիրություններում է: Հաղորդավարուհին ինքն իրեն հանգիստ է նվիրել՝ ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն հետաքրքրականն այն է, որ Մարինան տարեդարձը նշել է բացառապես միայնակ:

«Այս տարի ծննդյանս օրս տարբերվում էր մյուսներից, որովհետև այն տոնում էի միայնակ: Ինքս ինձ նվեր արեցի և մեկնեցի ԱՄԷ, քանի որ երկար ժամանակ չէր ստացվում գալ այս երկիր: Իհարկե, լավ կլիներ, որ ընկերներս էլ միանային ինձ, բայց հավատացնում եմ՝ ոչ մի րոպե ձանձրալի չի անցել. ավանդական տորթին փոխարինեց թարմ քամած հյութերը և տեսարանը՝ դեպի ծով, սրան էլ հաջորդեց էքսկուրսիան՝ դեպի Դուբայ: Օրս անցավ հետաքրքիր և հագեցած: Արդեն իսկ մտածում եմ, որ հաջորդ տարի ևս ծննդյանս օրը միայնակ որևէ երկիր կմեկնեմ»,- Life.panorama.am-ին պատմեց Մարինան՝ նշելով.

«Ինձ համար միշտ հետաքրքիր է, երբ մենակ եմ մնում ինքս ինձ հետ: Ես Երևանում ևս կարող եմ միայնակ զբոսնել ու երբեք չձանձրանալ»:

Մարինա Գրեգը բազում բարեմաղթանքներ է լսել, սակայն ինքն իրեն մաղթում է ամենակարևորը.

«Շատ եմ ուզում խաղաղ լինեմ, որպեսզի ուղեղս և հոգիս ներդաշնակ լինեն իրար հետ: Ինքս ինձ դա եմ ցանկանում, նաև ամեն ինչ անում եմ, որպեսզի բացասական էներգիաները ներս չթողնեմ»,- հավելեց նա:

Մարինան արժևորում է ունեցածը, բայց և փաստում՝ մի բան պակասում է.

«Մի կարևոր բան է պակասել: Մարդիկ մոռացել են իրենց ամենակարևոր առաքելության՝ մարդ լինելու մասին: Ուրախ եմ, որ ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր գիտեն կյանքի, ընկերության, սիրո արժեքը: Աստծուն խնդրել եմ, որ ինձ հեռու պահի նրանցից, ովքեր մարդ մնալու կարևորությունը չեն զգում: Ամեն տարի մեր կյանք գալիս ու գնում են տարբեր մարդիկ, բայց մի կարևոր բաց պիտի լրացնել՝ պետք է կարողանալ տարբերակել սովորական անծանոթին մնայուն արժեքներով մարդուց»,- շեշտեց նա:

29-ամյա հաղորդավարուհին արդեն իսկ մտածում է ընտանիք կազմելու և մայրանալու մասին, սակայն այդ հարցում ևս նա ունի իր սկզբունքները.

«Յուրաքանչյուր ադեկվատ մարդ մտածում է այս ուղղությամբ, բայց երբեք ընտանիք չեմ կազմի այն բանի համար, որ ինչպես ժողովուրդն է ասում ՝«ժամանակն է»: Կարծում եմ՝ ամեն ինչ իր ճիշտ ժամանակին է լինում, ես դեռ չեմ հանդիպել իմ տղամարդուն»,- ավարտեց Մարինա Գրեգը:

Ի դեպ՝ հաղորդավարուհին դեռ շարունակում է վայելել հանգիստը և Երևան կվերադառնա մայիսի 26-ին:

Ավելի մանրամասն՝ life.panorama.am

 



Նման նյութեր