Համացանցում գործարկվել է Sounds of New York ծառայությունը, որտեղ ձայնագրություններ են հավաքվել Նյու Յորքի տարբեր շրջաններից: Դրանք կարելի է լսել աշխարհի բոլոր կետերից:
Ընդամենը պորտալում աղմուկներ են ներկայացված ամերիկյան մեգապոլիսի 26 շրջաններից: Մասնավորապես, ձայնագրված են Չայնա-տաունը, Թայմ-սքվերը, Հառլեմը, Գրինվիչ-Վիլիջը: Անշարժ գույքի շուկայում աշխատող Breather ընկերությունից Sounds of New York-ի ստեղծողները ձայնագրել են հնչյուններ, որոնք լսվում են ռեստորաններից, զբոսայգիներից, համերգասրահներից, շուկաներից, մետրոյից և այլ օբյեկտներից:
Ֆոնային այս աղմուկները գլխավորապես նախատեսված են գրասենյակային աշխատողների համար, որպեսզի նրանց օգնեն կենտրոնանալ և բարձրացնեն իրենց արդյունավետությունը:
34travel ինտերնետ-հրատարակությունը հայտնում է, որ ապագայում Breather-ը պլանավորում է ձայների համանման հավաքածուներ ստեղծել Բոստոնից, Չիկագոյից, Սան-Ֆրանցիսկոյից և Լոս-Անջելեսից: