Ինչքա՞ն ջուր խմել օրական…
Advertisement 1000 x 90

Ինչքա՞ն ջուր խմել օրական…

Սովորաբար միզապարկի հիվանդությամբ (ցիստիտ, անմիզապահություն..) տառապող հիվանդները խուսափում են հեղուկի ընդունումից`միզարձակությունների քանակը պակասեցնելու նպատակով: Իհարկե, տեղյակ չլինելով, որ քիչ քանակության մեզը փոքրացնում է միզապարկի ծավալը, ավելի զգայուն և ընկալունակ է  դարձնում  այն` միկրոբների և բորբոքումների նկատմամբ: Հետևաբար, ջուր քիչ խմելը կարող է հիվանդի վիճակը ավելի վատթարացնել:

Խուսափելու համար ուրոլոգիական հիվանդությունների բարդություններից (միզաքարային հիվանդություն, միզուղիների բորբոքումներ ևայլն) պետք է պահպանել օրվա հեղուկի բալանսը: Այն պետք է կազմի տղամարդկանց համար` 3-3.5 լիտր, իսկ կանանց` 2-2.5 լիտր: Երբեմն դժվար է լինում այդպիսի սովորություն ձևավորելը, այդ դեպքում դա պետք է անել աստիճանաբար: Ցանկալի չէ խմել կոֆեին պարունակող ըմբելիքներ, քանի որ դրանք գրգռում են միզապարկը և խթանում` միզագոյացումը: Կոֆեին են պարունակում սուրճը, թեյը, էներգետիկ ըմպելիքները, կոկա-կոլան, շոկոլատը ևայլն: Ալկոհոլային խմիչքները նույնպես գրգռիչ ազդեցություն ունեն միզապարկի վրա:

Պետք է խմել բնական ջուր, մրգային կամ տարբեր բուսական թեյեր: Կարևոր է օրական խմել մեկ փոքր բաժակի չափով լորամրգի հատապտղի հյութ` (craneberry juice) կանխելու միզուղիների բորբոքումները: Խորհուրդ է տրվում հետևել մեզի գույնին, մուգ լինելու դեպքում` ավելացնել հեղուկի քանակը:

urolog.am