«Ադրբեջանում վաճառվո՞ւմ է հայկական գյուղմթերք»
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանում վաճառվո՞ւմ է հայկական գյուղմթերք»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանում վաճառվո՞ւմ է հայկական գյուղմթերք:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ին հարցազրույց է տվել Ադրբեջանում գյուղատնտեսության ոլորտի հայտնի փորձագետ Վահիդ Մագերամովը, ով մի քանի ուշագրավ բացահայտումներ է արել… Անդրադառնալով Ադրբեջանի կարտոֆիլային շուկայում տիրող իրավիճակին փորձագետն ասել է բաներ, որի համար կարող է հայտնվել բանտում, քանի որ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից նման բացահայտումները դիտվում են որպես պետական գաղտնիքի բացահայտում… Ըստ Վահիդ բեյի, Ադրբեջանի կարտոֆիլի պակասը լրացվում է Վրաստանից այն գնելով,որը սակայն,ըստ Մագրերամովի, ինքն իրեն չի կարող ապահովել այդ գյուղմթերքով…
Ըստ այդմ, ազերի գյուղփորձագետի կարծիքով,վրացական կարտոֆիլի անվան տակ Ադրբեջանում է հայտնվում հայկական կարտոֆիլը,որը Վրաստան է բերվում հարևան Հայաստանից…
Մագերամովը համոզված է, որ բացի հայկական կարտոֆիլից Ադրբեջան է արտահանվում նաև մանր և խոշոր եղջերավոր անասունների բավական մեծ քանակություն, ինչպես նաև ծիրան… Ըստ նրա, միայն Արցախից անցյալ տարի Վրաստան է արտահանվել 700 հազար գյուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք վրացականի անվան տակ վաճառվել են Ադրբեջանին…
Անկեղծ ասաց,չզարմացա, երբ կարդացի այս հարցազրույցը… Հայաստանում արտադրված գյուղմթերքը համեմատած հարևան երկրներում արդատրվածի հետ բավական որակյալ է և մեծ պահանջարկ ունի մեր հարևան երկրներում՝ Վրաստանում, Իրանում, և ըստ ազերի փորձագետի, նաև՝ Ադրբեջանում… Շատ ափսոսում եմ, որ մեր էկոլոգիապես մաքուր սննդամթերքը վաճառվում է Ադրբեջանում այն դեպքում, երբ մեր հայրենասիրությունից զուրկ որոշ չինովնիկներ և առևտրականներ Ադրբեջանից ներկրում են թունավոր խնձորներ…
Հ.Գ. Ադրբեջանական մամուլում հաճախ կարելի է հանդիպել տեղի սահմանապահների և մաքսատների կողմից Ադրբեջանի և Վրաստանի սահմանին հարազատ քաղաքացիներից առգրավված հայկական կոնյակի, ծիրանի, ծխախոտի և այլ ապրանքների մասին տեղեկությունների…»:

 


Նման նյութեր