«Շնորհակալ եմ Հայաստանի բոլոր նախկին արտաքին գործերի նախարարներին»
Advertisement 1000 x 90

«Շնորհակալ եմ Հայաստանի բոլոր նախկին արտաքին գործերի նախարարներին»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ Հայաստանի բոլոր նախկին արտաքին գործերի նախարարներին:

Գիտաշխատությանս մի մասը ներառում է հարցազրույցների փաթեթ՝ նախկին պաշտոնյաների հետ։ Շնորհակալ եմ անկախ Հայաստանի բոլոր նախկին ԱԳ նախարարներին ակադեմիական հարցազրույցների համար։ Առանց նրանց Հայաստանի արտաքին քաղաքականության՝ հիմնապես և հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ՝ մասնավորապես, լայնածավալ ուսումնասիրությունս արժեք չեր ունենա։

Ակնհայտ է, որ ուսումնասիրվող պատմաքաղաքական թեման առավել ամբողջական ես պատկերացնում, երբ ներառում ես տվյալ ժամանակաշրջանի գործիչների պրակտիկ հիշողությունը։ Վստահ եմ, աշխտություն/գիրքը շահեկանորեն տարբերվելու է նմանատիպ այլ նախագծերից հենց մարդկային հիշողության գործոնի առկայությամբ»։



Նման նյութեր