
Սառը թեյը երիկամներում քարեր է առաջացնում, նախազգուշացնում են մասնագետները: Երիկամային քարերը ձևավորվում են երիկամներում և միզատար խողովակներում:
Այդ հիվանդության ռիսկը կտրուկ բարձրանում է 40 տարեկանից հետո, ընդ որում՝ տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում երիկամների խանգարման, քան կանայք:
Երիկամներում քարերի ձևավորմանը նպաստող առանցքային օքսալատները մեծ քանակությամբ գտնվել է սառը թեյի մեջ: Ամառային ժամանակաշրջանում օդի բարձր ջերմաստիճանը և խոնավությունը նպաստում են քրտնարտադրությանը և օրգանիզմի ջրազրկմանը: Հենց տարվա այդ ժամանակ էլ սառը թեյի օգտագործման հետ միզաքարային հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծանում է, հայտնում է newsyou.info-ն: