
Ճապոնացի բժիշկները Յոկոհամայի քաղաքային համալսարանից անվանել են այն առավելությունները, որոնք ստանում են ամուսնացած տղամարդիկ:
Գիտնականները հետազոտությունների միջոցով ապացուցել են, որ ամուսնացած տղամարդիկ չամուսնացածներից 2 անգամ հազվադեպ են ունենում ավելորդ քաշ և դրա հետ կապված հիվանդություններ, մասնավորապես՝ շաքարախտ, բարձր ճնշում և ճարպակալում:
Գիտնականները նշում են, որ այդ օրինաչափությունները վերաբերում են միայն տղամարդկանց, այլ ոչ թե կանանց: Դրա պատճառը բժիշկները կապում են ճիշտ սնվելու և ժամանակին բժշկի դիմելու հետ: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: