Հրանտ Բագրատյան. «Ճիշտ է, հիմա քաղաքականապես Ուկրաինան և Հայաստանը տարբեր ճամբարներում են, բայց…»
Advertisement 1000 x 90

Հրանտ Բագրատյան. «Ճիշտ է, հիմա քաղաքականապես Ուկրաինան և Հայաստանը տարբեր ճամբարներում են, բայց…»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է. «Ուկրաինական համապետական ICTV հեռուստաալիքը վերջին 3 ամիսներին մի քանի հաղորդում է ներկայացրել Ադրբեջանի պատվերով առ այն, որ հայերը ծավալապաշտ են, ուզում են խլել հարևանների հողերը։

Որպես օրինակ նրանք բերում են Բաքվի 26 կոմիսարներին։

Ասվում է, որ 1918-ին Շահումյանի գլխավորությամբ մի խումբ հայեր գրավել են իշխանությունը, կոտորածներ սարքել ադրբեջանցիների գլխին և այլն։

Իմ ծանոթ մի քանի լուրջ ուկրաինացի գիտնականներ, այդ թվում 2 ակադեմիկոս, որոնք գիտեն ճշմարտությունը, նշում են, ինչո՞ւ մեր դեսպանատունը չի առարկում։

Եվ իրոք, բավական է նշել, որ 1918-ի մարտին Բաքվի 26 կոմիսարների կողմից ձևավորված կառավարության մեջ միայն 2 հայ կար։ Ադրբեջանցիները թվով 3-ն էին։ Մնացածը՝ ռուսներ և վրացիներ էին։ Բացի այդ, Շահումյանի կառավարությունը ջարդեր չի կազմակերպել (ջարդերը, ընդ որում՝ հայերի, եղել են 26 կոմիսարների գնդակահարությունից հետո)։

Հարկավոր է, որ մեր դեսպանատունը պարզապես հերքի այս ամենը։

ICTV-ն հերքումը մեծ հաճույքով ցույց կտա։ Նման բան էլի է եղել։

Ճիշտ է, հիմա քաղաքականապես Ուկրաինան և Հայաստանը տարբեր ճամբարներում են։ Բայց Ուկրաինայում, հանրության մեջ առայժմ հայերին շատ ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին կամ վրացիներին։

Հայերին նեղելու լուրջ փաստեր չկան։ Դրա համար հիմքեր ունենք, որոնց մասին կգրեմ վաղը։ Իսկ մինչ այդ, շատ հանգիստ պետք է (պարտավոր ենք) հանրությանը մատուցել ճշմարտությունը»։



Նման նյութեր