Բրիտանական Pedigree Toys ընկերությունում հայտարարել են այն մասին, որ կսկսվի նոր Սինդի տիկնիկի արտադրությունը, որը համարվում է Բարբի տիկնիկի գլխավոր մրցակիցը: Ընդ որում, Սինդիի արտաքինը կփոխվի:
Տիկնիկը նման կլինի ոչ թե մոդելի կազմվածքով աղջկա, այլ 5-8 տարեկան աղջկա: Նրա հագուստը կլինի հասարակ և համեստ:
Ընկերությունում պարզաբանել են, որ այդ որոշումը կապված է վերջին հետազոտությունների հետ: Գիտնականները պարզել են, որ Բարբի տիկնիկն ընտրած աղջիկները հետագայում իրենց արտաքինի նկատմամբ ունեցել է բարձր պահանջներ:
Pedigree Toys ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ Սինդին կդառնա նախադպրոցականների համար կրկնօրինակման առարկա, հայտնում է gogetnews.info-ն: