Բելգիայում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովը: Հանդիպումները Բրյուսելի թագավորական դղյակում են: Մայիսի 25-ի պաշտոնական ճաշին հրավիրված էին նաև ղեկավար-երկրների նախագահների նրանց կանայք, այդ թվում՝ Մելանյա Թրամփը, Բրիջիթ Մակրոնը, Էմինե Էրդողանը:
Ճաշից հետո կանանց հրավիրել են լուսանկարվելու: Նրանց շարքերում է հայտնել նաև Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելիի ամուսինը՝ 38-ամյա Գոտյե Դեստնեն: Ինչպես գրում է kiwi-lead.com-ը, դատելով լուսանկարներից, դա այնքան էլ դուր չի եկել Թուրքիայի նախագահի կնոջը՝ Էմինե Էրդողանին:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի վարչապետ Բետելն ու բելգիացի ճարտարապետ Դեստնեն ամուսնացել են 2 տարի առաջ: Դրանից առաջ նրանք միասին էին ապրում մոտ 5 տարի: Բետելը դարձել է եվրոպական երկրորդ լիդերը, որն ամուսնացել է տղամարդու հետ: Ի դեպ, Լյուքսեմբուրգում թույլատրված են ոչ միայն նույնասեռ ամուսնությունները, այլ նաև երեխաներ որդեգրելը: