«Ամրոց՝ ոչ մեկի տարածքում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ամրոց՝ ոչ մեկի տարածքում»

Ուայթ կղզու և Մեծ Բրիտանիայի հարավային ծովափի միջև կա փոքրիկ արհեստական կղզի No Man’s Land Fort անվանումով: Կղզում, որտեղ նախկինում ապրել են զինվորներ, ներկայումս գտնվում է լյուքս դասի հյուրանոց:

nomansfort-bedroom-bath-in-room

19-րդ դարում, երբ Անգլիայի իշխանությունները վստահ են եղել, որ Նապոլեոնը կհարձակվի իրենց երկրի վրա, վարչապետ լորդ Հենրի Փալմերսթոնը հրամայել է կառուցել 5 ամրոց, որոնք պետք է պաշտպանեին Թագավորության գլխավոր՝ Փորթսմութ նավահանգիստը: Դրանք օգտագործվել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

no_mans_fort-luxury-hotel

2009 թվականին, մի քանի անգամ վաճառվելուց հետո, այդ ամրոցները գնել է Clarenco ընկերությւոնը, որպեսզի ստեղծի լյուքս դասի հյուրանոցային ցանց և Solent Forts անվանմամբ պատմության թանգարան:

339140007

Գարնանը բացվել է նորացված No Man’s Fort ամրոցը: Այժմ այնտեղ կարելի է անցկացնել շքեղ արձակուրդ և նշել հարսանիքներ: Հյուրերի համար ծառայությունների ցուցակում տեղ են գտել վարձով մոտորանավակները, մերսումը և շատ այլ բաներ, հայտնում է gogetnews.info-ն:



Նման նյութեր