Սյունե Սևադա. «Եթե ձեր որոշման մեջ շարժում ու ռիթմ կա, ուրեմն՝ ճիշտ բան եք որոշել»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Եթե ձեր որոշման մեջ շարժում ու ռիթմ կա, ուրեմն՝ ճիշտ բան եք որոշել»

«Եթե շատ գումար ես ուզում, պետք է սովորես ոչ թե ավելի շատ խնայել, այլ սովորես ավելի շատ գումար աշխատել՝ նոր Armanը ձևակերպեց զրուցելիս: Ու նմանօրինակ շատ հարցեր կան, որոնց ի սկզբանե մենք սխալ ենք մոտենում:

Առողջություն ես ուզում՝ քեզ խնայելու տեղակ պիտի հասկանաս՝ որ տարբերակով կոփես այն:

Երջանկության վրա դողալու ու թաքցնելու փոխարեն՝ գիտակցես՝ ինչպես ա դրական էներգիան պետք կիսել մարդկանց մեջ, որ փոխակերպվի ու կրկնապատիկ քեզ վերադառնա:

Ցանկացած ոլորտ շարժման մեջ ա դառնում ավելի լավ, որակյալ, պետքական: Որովհետև կյանքն էլ ա շարժում: Խնայելը կանգառ ա, դողալը, վախենալը, թաքցնելը՝ նույնպես: Կանգառը ճահճացում ա, ճահճացումը՝ մահ, պարտություն, ձախողում: Դադարները պետք են միայն հետագա անելիքները գծելու համար երևի: Կանգնես, նայես ավելի հեռուն՝ իմանալով, որ հեսա էլի քայլելու ես: Եթե ձեր որոշման մեջ շարժում ու ռիթմ կա, ուրեմն՝ ճիշտ բան եք որոշել»,- Facebook-ի իր էջում գրել է Սյունե Սրադան:



Նման նյութեր