Coalo Valley Farms հպարտ անունը կրող ընկերությունը բոլորովին նման չէ սովորական կազմակերպության: Նրա հիմնադրիներից մեկը` Էլիոթ Մերմելը, սակայն, պնդում է, որ դա անասնաբուժական ֆերմա է, որտեղ աճեցվում է հազարավոր գլուխ «միկրո-անասուն»: Դրանց գլխաքանակը հիմնականում կազմված է ծղրիդներից և ալյուրի որդերից:
Արդյունաբերական գոտում ոչ մեծ պահեստները լոսանջելեսյան Վան Նայս արվարձանում հավակնում են դառնալ մեր սննդում հեղափոխության կենտրոն:
Դա Կալիֆոռնիայում առաջին ֆերման է, որտեղ աճեցվում են միջատներ՝ որպես սննդամթերք օգտագործելու համար: «Միջատները սպիտակուցի կայուն աղբյուր են: Մարդկության համար արդեն հիմա բարդ է կերակրել 7 միլիարդ մարդու: Մենք ցանկանում ենք կերակրել ապագա սերնդին»,- ասել է Էլիոթը: