Մոսկվայում ձերբակալված 10-ամյա տղային, որը հատվածներ էր ընթերցում «Համլետից», կասկածել են մուրացկանության մեջ և ձերբակալել մայիսի 26-ին: Ոստիկանությունը ներողություն է խնդրել երեխայի ծնողներից, այս մասին հայտնել է նրանց փաստաբան Տատյանա Սոլոմինան: Նրա խոսքերով, չեղյալ կհամարվի ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մասին արձանագրությունը: Բացի դա, տեղի կունենա ծառայողական քննություն՝ ոստիկանների գործողությունները ուսումնասիրելու համար:







